▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային թատրոնի տնօրենին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել

Asekose.am-ի տեղեկություններով, օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու։

Նրան արդեն այսօր առաջարկել են դիմում գրել, սակայն վերջինս հրաժարվել է, սակայն հայտնի չէ, թե որքան կարող է դիմադրել վերևների որոշմանը: 

Նա օպերային թատրոնը ղեկավարում է 2014-ի ապրիլից: Նշենք, որ նրա նշանակումը միանշանակ չէր ընդունվել   արվեստագետների և Օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի կողմից:

«Ճիշտ է, ես Հայաստանում չեմ ապրում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ կապս խզել եմ` ամեն տարի 1-2 ամսով Երևան եմ եկել: Ճիշտ է, ոչ Հայաստանում, սակայն մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունեմ: Ես տեղյակ եմ նաև Օպերայի խնդիրների մասին, գիտեմ, որ խմորումներ կան, հեշտ չի լինելու, սակայն կարևորը համախմբվելն է, ընտանիք դառնալը»,-այն ժամանակ հայտարարել էր Անդրանիկ Արզումանյանը: 

Հ.Գ.

Մեր այս նյութի հրապարակումից քիչ անց՝ պաշտոնական տեղեկություն տարածվեց, ըստ որի   Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական, իսկ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее