«Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանի հեռանում են ավտոարտադրող «Opel» եւ «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:
Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» եւ «Chevrilet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում:
ՌԴ-ից այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշակի արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» եւ «Chevrilet» մեքենաները կսկսեն ներկրվել առանց մաքսային արտոնությունների եւ որոշակիորեն կթանկանան:
Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի, բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են 1/3-ով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առջեւ կարող են կանգնել նաեւ այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում