▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոնց որ մորդ ծնունդը նվագես, հորիցդ փող ուզես». Արա Գեւորգյան. aravot.am

aravot.am-ը երգահան,գործիքավորող Արա Գեւորգյանից հետաքրքրվել է՝ Հակոբ Հակոբյանի աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմի երաժշտությունը ինքն է գրել, որովհետեւ բարձր հոնորա՞ր է ստացել, թե՞ ցեղասպանության թեմայով էր, դրա համար:

«Ես դա արել եմ անվճար…99 թվականից մինչեւ այսօր, ինչը երկրի հետ կապված է, անվճար եմ անում…Համերգ եմ տվել անվճար, ելույթներ եմ ունեցել անվճար, հիմներ եմ գրել անվճար, թեկուզ մեծահարուստների համար՝ էլի առանց ակնկալիքների, առանց փող ուզելու, ես տենց հաճույք եմ ստանում, դա էլ իմ մազոխիզմն է:

Ո՞նց կարելի է Էրեբունի-Երեւանը փողով նվագել, ո՞նց կարելի է Համահայկական խաղերը փողով նվագել, Երեւանի ծնունդը ոնց կարելի է փողով նվագել: Ասում ենք՝ Երեւանը մեր տո՜ւն, իմ տո՜ւն, ոնց որ մորդ ծնունդը նվագես, հորիցդ փող ուզես…

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее