▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար…». Գոհար Գասպարյանն՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։

«Բացվելու են թուրքական նավահանգիստները, եւ ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար, եւ պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,- հարցազրույցում նշել էր Քերոբյանը։

Instagram-յան էջի Stories բաժնում Գոհար Գասպարյանը հրապարակել է հայտարարությունն ու գրել. «Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան… Սարսափելի է այս ամենը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее