«Իրավունք de facto» թերթը գրում է. «Ասում են, թե լուրը, իբր Արմեն Աշոտյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը, բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լարել-փչացնել հարաբերությունները Գալուստ Գրիգորիչի եւ Աշոտյանի միջեւ, ինչպես նաեւ Գրիգորիչի որդու՝ Արմանի եւ նրա լավագույն ընկեր Աշոտյանի միջեւ. «Դա ոմանց օդ ու ջրի պես պետք է այս փուլում»:
Ինչո՞ւ. «Ավելին չասեմ, որպեսզի երեքին էլ խաղից հանեն»: Իսկ կարո՞ղ է «խաղից հանողները» ներքնատես-միստիկներ են ու մտածում են՝ քանի որ տարվա սկզբում Աշոտյանի ոտքը «ջարդվեց», պաշտոնը թողեց, իսկ Գալուստ Գրիգորիչը Գեղարքունիքի կողմերում մնաց ձյան տակ, հետո էլ տեղափոխվեց հիվանդանոց, ուստի հնարավոր է նաեւ Գրիգորիչը թողնի պաշտոնը, ըստ Կոելյոյի «նշանների լեզվի»: «Նշանների լեզուն Գրիգորիչի դեպքում՝ չի աշխատում, նա հայերենի մասնագետ է»,-ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում