▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլգա Այվազյանը` ստացած ծաղկեփնջի և «գաղտնի» սիրեցյալի մասին

Երգչուհի Օլգա Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել`  շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին` չմոռանալով ցուցադրել  նաև մարտի 8-ի կապակցությամբ ստացած իր գեղեցիկ ծաղկեփունջը: Asekose.am-ի թղթակիցը փորձեց երգչուհուց պարզել, թե ով է, ըստ երգչուհու խոսքերիիրեն երջանկացնողը:

«Այոես կրկնում եմ, որ երջանիկ եմ, ծաղկեփունջս ստացել եմ սիրելիիցս, սակայն հիմա էլ չեմ ցանկանում խոսել անձնականիս մասին, փորձում եմ գաղտնի պահել նրան հանրությունից»:

Asekose.am-ի թղթակիցը փորձեց նաև ճշտել  տեղեկությունն այն մասին, որ երգչուհու սիրեցյալը ոստիկանության  բարձրաստիճան աշխատակիցներից մեկի որդին է և նաև այն, որ երգչուհի կողմից առայժմ գաղտնի պահվող  «ասպետը»  երևանցի չէ:

Մեզ հետ զրույցում Օլգա Այվազյանը  հերքեց լուրերը` ասելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք նաև, որ Asekose.amՓոփ Արտ հաղորդման շրջանակներում վերջերս երգչուհին խոսել է տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսում իր դիրքերն ամուր պահելու և չհանձնվելու, ներկայումս եթերում քիչ երևալու, մրցանակաբաշխություններին չմասնակցելու և դրանց լուրջ չվերաբերելու, ռուսերենի իմացության բացակայության, Լիլիթ Հովհաննիսյանին նմանվելու և, վերջապես, երջանիկ լինելու մասին: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее