Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ 29-ամյա ոմն Էմիլ Դ.-ն Տիգրան Մեծի 10 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործված պահպանակ է դրել:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Էդգար Այվազյանը հերքեց այս լուրը՝ նշելով, որ նման բան չկա, ինքը առաջին անգամ է լսում այդ մասին և խորհուրդ տվեց այնուամենայնիվ կապ հաստատել նաև Տիգրան Մեծի 10 հասցեում գտնվող «Երևան սիթիի» տնօրինության հետ:
ASEKOSE.am-ը հետևողական կլինի և կներկայացնի միջադեպի մանրամասները: