▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգոստոսին կբացահայտվի Սամվել Ալեքսանյանի «տանիքը». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերեւացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերներըհրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին:

«Հայազնի» անդամը նաեւ գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: «Իրավունքի» տեղեկություններով՝ «Հայազնի» անդամը օգոստոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթեւ» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը:

Կուսակցականի նպատակն է կոտրել Հայաստանում մոնոպոլիաները՝ մասնավորապես շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее