«Հրապարակը» գրում է, թե օֆշորային նոր սկանդալ է հասունանում: Ամերիկահայ գործարար, «Արցախբանկի» բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլայի ակումբի ղեկավարներից Հրաչ-Ներսես Կապրիելյանը, որոշ տեղեկություններով, Շվեյցարիայից «Արարատ» թիմում ներդրում կատարելու խոստումով մեծ գումարներ է հավաքագրել հայ համայնքից, բայց այդ գումարներն ուղարկել է օֆշորային գոտում իր բիզնես կազմակերպությանը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է` լուրջ «ռազբորկաներ» են ընթանում ամերիկահայ գործարարի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի միջեւ: Երբեմնի գործընկերներ Արագած Ախոյանի եւ Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ աղմկահարույց սկանդալը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Ավելի ստույգ՝ դեռեւս 2002-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած «Իտարկո Քոնսթրաքշն» ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի մոտ մեկ քառորդ բաժնեմասը։ Ախոյան-Կապրիելյան մոտ 10-ամյա «մենամարտը» դեռ անավարտ է: Հրաչ-Ներես Կապրիելյանը, որին սկզբում Ախոյանը նվիրել էր իր բաժնեմասը, բայց հետո այն դատարանի միջոցով ետ էր ստացել, իր հերթին հայց է ներկայացրել Ախոյան ընտանիքի դեմ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ջրի երես են դուրս եկել Կապրիելյանի կողմից թույլ տրված իրավախախտումները։ Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Օֆշորային նոր սկանդալ է հասունանում. «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet