Արթուր Չաքմիշյանը հուլիսի 15-ին էր վերադարձել Մոսկվայից Գյումրի, դեռ չէր հասցրել ընտանիքից կարոտն առնել, երբ հուլիսի 16-ին ոստիկանությունը նրան ձերբակալեց. Արթուրը, ինչպես պատմում են հարեւաններն ու նրա մայրը, խանդի հողի վրա դանակով 10 անգամ հարվածելէ կնոջը։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Ի՞նչն է եղել Արթուրի խանդի առիթը, որ 5 եւ 1,5 տարկան երեխաների ծնողների միջեւ կոնֆլիկտը հասունացել է այն աստիճան, որ տղամարդը կիլոմետրեր է կտրել ու հասել Գյումրի՝ գրեթե մահվան դուռը հասցնելով կնոջը։
28-ամյա Արփինե Չաքմիշյանը ներկայումս Գյումրիի բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են, Արփինեն այնքան արյուն է կորցրել, որ ճնշումն իջել է 60/0։ «Հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է»։ Արփինեն հիվանդանոց էր տեղափոխվել հեմորագիկ շոկով։ Նա չցանկացավ զրուցել մեզ հետ։
Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սոցիալական ցանցն է եղել պատճառը։ Նախաքննությունը շարունակվում է, հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրաք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով։ Արթուրին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, թեեւ չի բացառվում, որ մեղադրանքը վերաորակավորվի եւ հոդվածը փոխվի...»,- գրում է «Առավոտը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում: