«ԲՈՒՆ TV»-ն ներկայացնում է Ֆեյսբուքում մասնավոր կյանքի պաշտպանվածության խնդրի վերաբերյալ մարդաբան Շուշան Հարությունյանի զրույցը:
Մարդիկ, ովքեր երբևէ մտել են համացանց, նրանց 67%-ն անխտիր ֆեյսբուքում է ու բոլորն անխտիր պաշտպանված չեն: Օրինակ՝ ձեր և ձեր ընկեր մասնավոր խոսակցությունն «ինբոքսում», եթե կարիք լինի, բացահայտվելու է: Այն պահից սկսած, երբ մենք գրանցվեցինք ֆեյսբուքում, մենք մեկընդմիշտ հանձնեցինք մեր անձնական ինֆորմացիան տնօրինելու իրավունքը «Ֆեյսբուք» կորպորացիային: