▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները, փաստորեն, դրսեւորվում է ոչ միայն բախումների ժամանակ, այլեւ խաղաղ իրավիճակներում։ Երեկ առավոտից ոստիկանները շրջապատել էին պետական շենքերն ու շինությունները, որպեսզի Բագրատ սրբազանն ու ցուցարարները չկարողանան մուտք գործել, սակայն շենքերը շրջափակած ոստիկաններին չէին աջակցում նաեւ այդ շենքերից։

Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ կարողացավ շարքից հանել տասնյակ ոստիկանների։

Կինը, մաքրելով համապատասխան զուգարանը, լեգիտիմ պահանջ ներկայացրեց ոստիկաններին. «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»: Ապա ձեռքերը խաչեց ու կանգնեց շենքի մուտքի մոտ, որպեսզի ոչ մի ոստիկան չմտնի շենք։ Բնական պահանջը բավարարելու համար ոստիկանները ստիպված էին գնալ անհայտ ուղղություններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее