▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, և առհասարակ մարդու էլ նման չէ»

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձև և տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» և այլն։
Բոլորը տձև են, տգեղ, անհասկանալի։ Որևէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտերի հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում և ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։
Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու և գորիլայի միջև մի բան։ Ինչու, որովհետև նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։
Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում, և այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։
Դրա համար էլ Լևոն Թոքմանջյա՛նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, և, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորև բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։
Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձև և անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, և առհասարակ մարդու էլ նման չէ»։

***

Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարություն է տարածել․ «Ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее