▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկը չասաց՝ «ընդունելի մատաղ լինի»...«Առավոտ»

«Երեկ եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը մատաղ էր արել Արցախյան հերոսամարտում ընկած և առհասարակ հայոց հողի համար նահատակված ընկերների համար: Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայրն աղոթեց եռաբլուրում հանգչող հոգիների համար, շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին, խոսեց աղքատահացի՝ մատաղի մասին: Սակայն այդ հոգևոր պատկերն իսկույն հօդս ցնդեց, երբ տեր Տիրայրն ազդարարեց մատաղի բաժանման սկիզբը:

 

Մարդիկ՝ մեկը ձեռքերով, մեկը՝ ափսեով, մյուսը՝ ինչ-որ տարայով կամ լավաշով, ով ինչպես կարողանում և ինչպես հասցնում էր, ուտում էր կամ պահեստավորում մատաղի միսը պայուսակներում, ձեռքի ափի մեջ, տոպրակներում: Մի քանիսը ջերմուկով լի արկղն էին դատարկում, ոմանք՝ լավաշով լի պարկը: Տեսարանն այնքան տխուր էր, որ հոգևորականը խնդրեց մի քանի երկրապահի, որ կանգնեն սեղանների մոտ և վերահսկեն իրավիճակը: Տեր Տիրայրն ու ԵԿՄ մի քանի անդամներ զարմացել էին, որ մատաղն արագորեն ու ագահաբար կուլ տվող մարդկանցից ոչ մեկը չասաց՝ «Ընդունելի մատաղ լինի»: Մարդիկ սոված էին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Առավոտ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее