Բարաք Օբաման Չիկագոյում հանդես է եկել վերջին ելույթով` որպես երկրի ղեվավար: Օբաման հրաժեշտի համար ընտրել է Չիկագոն, ոչ թե Սպիտակ տունն այն պատճառով, որ այդտեղ է ամեն ինչ սկսվել. հենց այստեղ էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին:
Օբաման իր ելույթում անդրադարձել է նաև կնոջը` Միշելին` չկարողանալով զսպել արցունքները.
«Անցած 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլև՝ լավագույն ընկերը Դու ստանձնեցիր մի պարտականություն, որի մասին չէիր երազում, բայց յուրացրիր այդ դերը մեծ վեհությամբ ու քաջությամբ: Դու ստիպեցիր ինձ և ամբողջ երկրին հպարտանալ»:
Հատկանշականն այն է, որ Օբամայի ելույթից հուզվել է նաև նրա ավագ դուստրը` Մալիան, ով լսելով հոր՝ մորն ուղղված հուզիչ խոսքերը, նույնպես չի կարողացել զսպել արցունքները: