«Ժամանակ» թերթը զրուցել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Դուք Ձեր որդու գործով նամակ էիք գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, միջազգային մի շարք կազմակերպությունների. ինչ-որ արձագանք եղե՞լ է:
Այո, եղել է, նրանք բոլորն էլ հետաքրքվում են և երևույթը դատապարտում:
Նաև Բարաք Օբամա՞ն, որին նամակ էիք ուղարկել:
Այո, նաև ինքը՝ Օբաման, մարդու իրավունքների ոտնահարում է գնահատում:
Այդպիսի պատասխա՞ն եք ստացել:
Այո, նման պատասխան եմ ստացել:
Այսինքն՝ Օբաման այդ գործը որակում է որպես մարդու իրավունքների ոտնահարո՞ւմ:
Այո՛, մարդու իրավունքների ոտնահարում:
Հնարավո՞ր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկի:
Չգիտեմ, հիմնականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն են զբաղվում՝ Կարմիր խաչը, Amnesty international-ը: Օբամայի պատասխանն այն է, որ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են»»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում