▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյու Յորքի փողոցներից մեկը վերանվանվելու է հայկական ծագմամբ գրող Սերգեյ Դովլաթովի անունով

Նյու Յորքի իշխանությունները, տեղեկանալով  change.org  կայքում հանրային արշավի մասին, որը պետիցիայով քաղաքի ղեկավարությանը հորդորում է  Նյու Յորքի Քվինս թաղամասի փողոցներից մեկը վերանվանել տաղանդավոր գրող  Սերգեյ Դովլաթովի անունով, սկսել է այդ հարցը քննարկել` չսպասելով պահանջված  20  հազար ստորագրության լրանալը:

Այս մասին գրում է  znak.com  կայքը` նշելով, որ այս պահի դրությամբ պետիցիան ստորագրել են 17  հազար մարդ:

Հայ-հրեական ծագումով ռուսական գրող Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ , գրականության սրբագրիչ  Նորա Սերգեի Դովլաթյանը։

1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի,  որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը , Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։

Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее