Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան միացմամբ խոսել է կարմրուկի դեպքերի տարածման մասին և կոչ արել քաղաքացիներին պատվաստվել. «Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված»,- ասել է Թորոսյանը: «Նրանք չեն պատվաստում նաև իրենց երեխաներին և կոչ են այլ ծնողների՝ իրենց երեխաներին չպատվաստել»,–ավելացրել է նախկին նախարարը: Դիտեք նաև՝ |
«Նրանք չեն պատվաստում նաև իրենց երեխաներին և կոչ են այլ ծնողների՝ իրենց երեխաներին չպատվաստել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet