Չակ Նորիսը վերադառնում է: Համացանցում կրկին տարածվել է ամերիկյան մարտաֆիլմերի հերոսի նկարը` իբրև «նախընտրական պաստառ»` Արարատի ֆոնի վրա:
Հիշեցնենք, որ անցած մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների որոշ մասն իրենց «ձայնը տվել էր» ամերիկյան մարտաֆիլմերի հայտնի դերասան և մարզիկ Չակ Նորիսին:
Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացրել էին Չակ Նորիսի անունն ու «քվեարկել» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առաջադրված թեկնածուների և կուսակցությունների հետ:
Հավելենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ եղել էին քաղաքացիներ, ովքեր, քվեաթերթիկում չգտնելով առավել ցանկալի թեկնածուի անուն, իրենց ձայնը տվել էին անգամ հեռուստատեսային հումորային հերոսուհի «Եկատերինին»: