▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանց գործակալ լինելու գաղտնիքը մատչելի է եղել նաև նախորդ իշխանությանը. Զարուհի Փոստանջյան

«Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) դեռ 2008-ին է գրել, որ ինքն ու տիկինը երազում էին հողերը հանձնել: Դրա ներքո հավաքագրվել են, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Նրանց գործակալ լինելու վերաբերյալ գաղտնիքը մատչելի է եղել նաև նախորդ իշխանությանը, հետաբար ինչո՞ւ են այս մարդուն բերել-մտցրել խորհրդարան»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

 

Վերջինն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին վաղուց է ճանաչում, գիտի ինչպիսի արժեհամակարգ ունի. «Ես նրան տեսել եմ տարբեր իրավիճակներում՝ սկսած 2007թ. սեպտեմբերի 21-ից: Նրան միայն ճանաչելով կարող ես պատկերացում ունենալ՝ արժեքային ինչ համակարգի կրող է»:

Զարուհի Փոստանջյանի ասուլիսը Հայելի ակումբում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее