▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան գեթ մի փոքր ճանաչողը չի կարող չսիրել նրան. Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Մխեյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Սոֆի Մխեյանի ծննդյան օրը: Նա, մասնավորապես, գրել է.

«Նա չի սիրում «մեյք- ափ», նրան դիմահարդարումով կարելի է տեսնել հազվադեպ. բեմում կամ նկարահանումներին միայն: Հեռախոսը ձեռքին անմահացնում է ամեն մի պահը, մարդկանց, երևույթներ: Իր ասելիքը հաճախ մի կադրում ամբողջապես արտահայտում է: 


Սոֆին բնական է, անհավանական մաքուր` իր սրտով ու բաց է: Սիրտն ու հոգին բաց են մարդու համար: Ամենուր, երբ ընկերական լուսանկարներ են լինում, հեղինակն ինքն է և իր դեմքը միշտ կիսով չափ մնում է կադրից դուրս, որովհետև սիրում է, որ ԲՈԼՈՐՆ ըստ արժանվույն լինեն կադրում: Նա տեսնում է աշխարհը շատ գեղեցիկ` իր կադրերում մարդիկ էլ տարբեր են ու միշտ հետաքրքիր: Իսկական է: Իսկական մարդ ու շատ խորը, անմնացորդ նվիրումով ընկերություն անող և բոլորին օգնող Ընկեր: Սոֆիին գեթ մի փոքր ճանաչողը չի կարող չսիրել նրան: Լավ մարդուն ախր ո՞նց չսիրես: 
Ազնիվ: Համբերատար: Նվիրվող: Չբեկվող: Պինդ: Ու անասելի փխրուն... նուրբ ու կանացի»: 

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Սոֆի Մխեյանը թաքցնում իր անձնականը. երգչուհին բացահայտումներ է անում

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее