ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս արած իր առաջարկին: «Կրկնում եմ այն, վստահ եմ, որ դա հնարավոր է անել. պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել` գործն առաջ տանելու համար: Երբ ասացի, որ այդ ընթացքում պետք է իշխանությունները լռեն, նպատակ չունեի ինչ որ մեկին կամ մարդկանց նեղացնելու, վիրավորելու, ասել եմ՝ ելնելով վերջին տարիների դառը փորձից: Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է, ու էստեղ վիրավորելու հարց չկա»,- ասել է Օսկանյանը: |
Նպատակ չունեի որևէ մեկին նեղացնելու, բայց Փաշինյանը... Վարդան Օսկանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet