▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՆՈՅ»-յան Յանուկովիչը

Տևական ժամանակ է, ինչ ուկրաինացի ցուցարարները համացանցում տեղադրում են Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայրում գտած «ձեռքբերումները», որոնց թվին են դասվում ոսկուց պատրաստված  հացը և ցնցուղը:

Արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում հայտնված` Վիկտոր Յանուկովիչի ամառանոցի լուսանկարներից հայ օգտատերերի ուշադրության կենտրոնում  հատկապես հայտնվել էր Գագիկ Ծառուկյանի նվիրած ՆՈՅ կոնյակի տակառը` ԲՀԿ առաջնորդին պատկանող գործարանից:

Սակայն կոնյակի տակառից բացի այսօր CNN-ը հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցից մեկում կարող ենք կրկին հայկական արտադրության ՆՈՅ կոնյակ տեսնել, որը, ինչպես երևում է պիտակից, Ուկրաինայի նախագահը ստացել է իր 61-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիշեցնենք, որ այսօր համացանցում ապատեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее