«Հրապարակը» գրում է, որ ՀՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հայտարարել է. պահանջում եմ բոլորիցդ այսուհետ ո՛չ պատերի տակ, ո՛չ էլ այլուր այլ կերպ, քան Հովիկ Արգամիչ, որեւէ եզրույթ չօտագործել. «Ես ամեն ինչ անելու եմ այդ իրողությունը բացառելու, վարչապետի պաշտոնում նրա հաջողելու համար»:
«Երեկ, երբ մենք փորձում էինք Հովիկ Արգամիչի մասին խոսել` «իրերը կոչելով իրենց անունով», ՀՀԿ-ականները հակահարված էին տալիս. «Խնդրում ենք` մեզ մոտ այլեւս այդ կերպ չարտահայտվել»: Խոսքը «Մուկ» եզրույթի մասին է:
Ի դեպ, դեռ տարիներ առաջ մարզպետներից մեկը գյուղապետերին շատ խիստ զգուշացրել է` երբեք այդ բառը չարտաբերել, կպատժի, միայն` Արգամիչ: Հաջորդ ժողովին գյուղապետերից մեկը զեկուցել է, որ գարու արտերն ամբողջովին ոչնչացել են. «Կարծում եմ էդ ...արգամիչներն են սաղ կրել-տարել»,-գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում