Համաշխարհային gaystory կայքում բացվել է հայկական էջ, որն ունի նաև համապատասխան ֆեյսբուքյան խումբ. 537 օգտատեր հավանել է էջը:
mamul.am-ն է գրում այս մասին ու նշում, որ կայքը թեև շատ հին չէ, բայց արդեն հասցրել է համապատասխան կողմնորոշում ունեցող երիտասարդների գրավել, ովքեր նույնիսկ կայքի օնլայն շփման բաժնում բավական ակտիվ գրառումներ են կատարում, ներկայացնում իրենց պատմությունները:
Տեղյա՞կ է արդյոք ՀՀ ոստիկանությունը համասեռամոլների շփման համար նախատեսված կայքի մասին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գործունեությունը կասեցնելու համար. mamul.am-ի թղթակիցը զրուցել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով տեղեկացրել է, որ կայքի սերվերը գտնվում է Ֆիլադելֆիայում և իրենք ոչինչ չեն կարող ձեռնարկել այդ ուղղությամբ: