▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն լիցկաներն եք` ուղղակի առանց փողի ու սեփականության

Երեկ պարզվում ա մի քանի փողոցային («ակտիվիստ») ուրախացել ա իմանալով Արմեն Մազմանյանի մահանալու մասին: Նույնիսկ չեն դիմացել ու հրճվանքը ստատուսի կերպով են ձևակերպել:

Ու սրանք էլ հետո իրենց վերագրում են անարդարությունների դեմ պայքարողների կարգավիճակ, երկրում տիրող անբարոյականությունների դեմ առաջամարտիկ: Սենց կեղտոտ էությամբ ուզում եք լավ բանի հասնել ?

Իսկ ինչ տարբերություն կա ձեր ու նույն Շմայսի կամ Լիցկայի մեջ:
Հավատացեք, ոչ մի: Ոչ մի: Նույն լիցկաներն եք ուղղակի առանց փողի ու սեփականության:

Հ.Գ. Երեկ մի հատ էլ հայտնի աղանդավորների պաշտպան ուրախացել էր, որ մահացածին անպատվում են: Ասում ա, լավ ա , տաբուներ են ջարդվում: Ինչը իրա համար տաբու ա, նորմալ մարդկանց մոտ բարոյականության օրենք ա: Ուղղակի իրա նմաններին դա երբեք հասանելի չի լինի: Քանզի փող, քանզի գրանտ, քանզի զզվանք սեփական ազգի արժեհամակարգի նկատմամբ:

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее