▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունե Եսայանի Լաս Վեգասի մենահամերգի ժամանակ համերգասրահը գրեթե դատարկ է եղել

Esem.am-ը գրել է, որ երգչուհի Նունե Եսայանի` Լաս Վեգասում կայացած մենահամերգի ժամանակ համերգասրահը գրեթե դատարկ է եղել, տոմսերը չեն վաճառվել և բաժանվել են տեղի դպրոցներից մեկի երեխաներին, ովքեր հրավիրվել են իրենց ընտանիքի անդամների հետ: Ըստ ներկաների` համերգասրահը դատարկ է եղել նույնիսկ այդ դեպքում, երգչուհին էլ ներկաներին հորդորել է գնալ և մյուսներին պատմել, թե համերգն ինչքան լավ է անցել:

Երգչուհին, սակայն, վստահեցրել է, որ դահլիճը լեփ-լեցուն է եղել և համերգը հիանալի է անցնել. «Երկրորդ անգամ էի մենահամերգ ունենում այնտեղ: Հիանալի անցավ: Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երևում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»:

Ըստ տեղեկությունների` տոմսերի արժեքը եղել է 50-150 դոլար, իսկ երգչուհու հետ զրուցելու և նկարվելու համար հանդիսատեսը պետք է վճարեր ևս 50 դոլար, այս մասին Նունեն հիշեցրել է նաև համերգի վերջում: Երգչուհու հետ գումարով նկարվելու փաստը շատ է զայրացրել լսարանին, Նունեն, սակայն, այլ բան է ասել. «Ես ոչինչ չեմ պահանջել, կազմակերպչական հարցերով ես չեմ զբաղվել: Ամերիկայում էդպիսի կարգ կա` արտիստին կարող են հանդիպել որոշակի գումար վճարելու դեպքում: Կազմակերպիչները ևս փորձել էին նման մի բան անել: Ես հեռուստատեսությամբ իմացա այդ մասին: Երբ իմացա, որ նման գովազդ է արվում, անմիջապես կասեցրի դա ու գովազդները փոխվեցին, քանի որ, կարծում եմ,  հայերի համար դա չի գործում, ծիծաղելի է, որ վճարեն ու տեսնեն արտիստին»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее