«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: Մեզ տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նակալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ:
Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում եւ գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին:
ՔԿՀ ղեկավարությունն է, հավանաբար, անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան:
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է շրջում: Նա Լեւոն Ղազարյանի մտերիմներից էր: «Կարանտինում» կալանավորներին, սովորաբար, պահում են մեկ օրից ոչ ավելի, հետո տեղափոխում են հիմնական խուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում