▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրքերը չեն հանդարտվում. դատապարտյալը պատրաստվում է ոտքերը մեխել հատակին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ է ստացել այն մասին, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա:

Դատապարտյալի խոսքով. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»:

Սակայն քրեակատարողական վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее