▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Not Alone. ոչ միայն դրական կարծիքներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք`Արամ MP3-ը Not Alone երգով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի մրցույթում.  խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, երաժշտության հեղինակը հենց Արամ MP3-ն է, տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Եվրատեսիլյան երգը շատերի հավանությանն արժանացավ, բայց եղան նաև մարդիկ, ովքեր համարձակվեցին հակառակ կարծիք հայտնել:

Ստյոպա Սաֆարյանն, օրինակ, գրեց. «Այս տարի էլ Հայաստանը մխտռեց Եվրատեսիլը: Ոչինչ չասող, չփշաքաղացնող, չտպավորվող, չերգվող երգ: Մինչեւ 1.5 րոպեն չես հասկանում՝ երգը սկսվե՞լ է, թե՞ ոչ: Իսկ դրանից հետո էլ չես հասկանում, թե ինչպե՞ս այն ավարտվեց: Մի խոսքով, անհասկանալի դինամիզմով երգ. շատ միջակ: Թեպետ Արամ MP3-ն Գոռ Սուջյանի նման լավ վոկալով ու կրեատիվ երգիչ է եւ կարող էր շատ լավ ներկայանալ: Ափսոս: Արամ ջան, քե էլ մեզ էլ համբերություն»:

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր էլ հիացական խոսքերով է արտահայտվել Արամ MP3-ի և նրա երգի վերաբերյալ, մասնավորապես գրելով. «Վայրկյան անգամ չեմ կասկածել, որ այս տարի մենք համաեվրոպական խրախճանքին կգրանցենք որակական մեծ առաջընթաց: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել և ինչ-որ բաներ կանխատեսել՝ չնայած, որ առավել քան վստահ եմ, որ այս տարի Հայաստանը իր անմոռանալի հետքն է թողնելու Եվրատեսիլի պատմության մեջ: Համենայն դեպս, անժխտելի փաստ է, որ աշխարհի տարբեր ծայրերում այս երգի տակ սիրահարվելու են, սեր խոստովանեն միմյանց, տխրեն, ուրախանան, արտասվեն... Սա երգ չէ, սա մի ամբողջ հոգեվիճակ է, որը, հիրավի, կարծես անավարտ է... իսկ մի՞թե սերը հավերժական չէ՞... և հենց այդ անավարտության զգացումն է, որ ստիպում է նորից ու նորից լսել... Չեմ կարծում, թե Արամն ունի մեր գովեստի խոսքերի կարիքը՝ չնայած, որ անժխտելի է, որ այս աշխատանքը միայն ու միայն գովեստի է արժանի: Ինչևիցե, մենք այսօր ականատես ենք լինում մի նոր որակի, նոր ՝ համաշխարհային ասպարեզում ասելիք ունեցող կատարողի ծնունդի, ով գնում է ոչ թե հաղթելու, ոչ թե ինչ-որ բաներ ապացուցելու, նա գնում է երգելու, գնում է ապրելու այն, ինչը յուրաքանչյուրս ենք զգում այս երեքրոպեանոց պատմության ընթացքում...

Արամ ջա՛ն, դու իրոք ՄԵՆԱԿ ՉԵՍ, մենք քեզ հետ ենք... ու ոչ թե նրա համար, որ քեզանից հաղթանակ ենք ակնկալում (վերջին հաշվով ինձ որ մեկ է, թե որ տեղում դու կլինես էդ մրցույթում): Մենք քեզ հետ ենք, քանի որ քո մեջ ենք տեսնում էն կատարողին, ով ցրելու է էս համատարած ռաբիսությունն ու անճաշակությունը...

ՀԳ. Ես քո հայկական Ջեքսոն ցավը տանեմ (ի դեպ, էս Ջեքսոնի պահը իմ գերմանացի ընկերն ասեց...»: 

Հիշեցնենք, որ Արամ МP3-ը Եվրատեսիլ-2014 երգի մրցույթում  ելույթ կունենա մայիսի 6–ի կիսաեզրափակչին. եզրափակիչը մայիսի 10-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее