«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք:
Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ:
Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ կազատեն: Ցուցմունքներում մեղադրյալները հետաքրքիր մանրամասներ են պատմել իրենց ծրագրերի, ֆինանսավորման եւ «թիկունքի» վերաբերյալ: Մեղադրյալներից մի քանիսը տեղյակ չեն եղել զենք-զինամթերքի մասին, գործողությունների ամբողջ պլանն իմացել են քչերը, մյուսներին տոգորել են «ազգը, երկիրը փրկելու հայրենասիրական գաղափարներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում