«Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել Է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել Է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։
Սակայն ավելի ուշ պարզվել Է, որ պտղի մոտ սրտի բաբախ չկա, և պտղի մահ Է արձանագրվել։ Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Անի Սիրունյանը «Շենգավիթ» ԲԿ-ում պատահական մարդ չէ։ Նա Դավիթ Մխիթարյանի կինն է։ Ավելին՝ Սիրունյանի եղբայրը՝ Աշոտ Սիրունյանը, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։