▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաձևություն կոչվածն ավելի շատ զգեստ է մաշում, քան մարդն ինքը...

Brand-ացավ


Սովետի ժամանակ կար հագուստի մի համատարած մոլուցք-<Տակից > արտասահմանյան հագուստ ճարողներին մի որևէ հավաքույթի ժամանակ կտեսնեինք միևնույն զգեստներով, կոշիկներով, պայուսակներով...Մի տեսակ ինկուբատորային մթնոլորտ էր, և շատերն աշխատում էին ոսկյա արդուզարդով առանձնանալ, ուրիշ բան չէր մնում անել...
Երևակայություն ունեցողները նման իրավիճակից խուսափելու համար զգեստներ էին պատվիրում ատելյեներում, կամաց կամաց սկսում էին ի հայտ գալ զգեստների հաճելի կտրվածքներ, ձևեր, Կային որոշներ, որ ճաշակ էին թելադրում...
Փոխվեցին ժամանակները,,,,և մի խարդախ պճնանք սկսեց իր նենգ ծովի եզերքը քաշել ու գայթակղել մի շղարշով, որ բոլորից շուրթերիս հայտնի է Brand անունով...
Մեկ բառով ասեմ, հա
՞...Արդյոք սա մի առերևույթ ճշմարտություն չէ, որ ՃԱՐՊԻԿ աշխարհն այս brand-ացավով գայթակղում և վարակում է նույնիսկ խելացիներին որսալու համար... LV, Shannel, Guess, Boss և այլն...
Մի անգամ հրավիրված էի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ՛ ելույթի...
Ներկա էին համարյա բոլոր <պալատական երգիչ-և ուհիները>:

Բեմի ետնամասում բոլորս սպասում էինք մեր ելույթներին,,, Աչքս ընկավ մեր մի երգչուհու, որը ջանում էր պայուսակն այնպես դնել, որ երևար LV brand-ի ֆիրմային նշանը,, դե քանի որ մարդը շատ ջանաց, նրան հաջողվեց գրավել իմ ուշադրությունը...նայեցի այդ կողմը ՛թանկարժեք պայուսակին, այնուհետև բեմից լսեցի նրա ողջույնի խոսքը...ի՞նչ ասեմ... մի դառը ժպիտ առաջացավ դեմքիս...
Իսկապես, որ, ինչքան էլ այդ բրենդ կոչվածներն աշխատում են գեղեցիկը մատուցել, ճաշակ զարգացնել, միևնույն է, այդ արվեստն , ինչպես նաև արվեստի մնացած այլ ճյուղերն անկարող են հոգուն տալ անհրաժեշտ շինվածք:
Ակամայից հիշեցի այն թագավորին, որը հրամայում է իր աղջկան հագցնել այնպիսի հանդերձներ և նրան պատել այնպիսի արդուզարդով, որ պարահանդեսին լինի ամենագեղեցիկն ու ամենախելացին...ինչ անում են, չի ստացվում... գալիս է մի իմաստուն և նրա վրայից հանում է այն ամենն, ինչ հագցրել էին մինչ այդ,, և խնդրում է նրան հագնել ամենապարզ զգեստը,,,,և աղջիկը փայլում է այդ պարզության մեջ,,,,
Հիմա
՞... Արդյոք արևը, որ սև ամպերի ետևում է կորցնու՞մ է իր փայլը... արդյոք օձաձուկն ավելի ընտի՞ր է իժից, քանզի մորթը խայտաբղետ է և աչքին հաճելի: արդյոք, արդյոք ,արդյոք....
Նորաձևություն կոչվածն ավելի շատ զգեստ է մաշում, քան մարդն՛ինքը,,,


Մարիետա Բադալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее