Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններով դիմել է Անի Քոչարին.
«Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան….»:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անահիտի հետ` փորձելով ստանալ վերջինիս մեկնաբանությունը:
«Ինչպես միշտ Անի Քոչարն իր խղճուկ ոճի մեջ է: Նա վերցրել է իմ շատ հին նկարներից և ֆոտոշոփով հատուկ տգեղացրել այն: Բոլորը տեսել են իմ նկարները,ես չեմ ունեցել նման նկար և նման դիմագծեր: Նա դա արել է միայն նրա համար, որ իր ամսագիրը վարկանիշ ձեռք բերի:Ես պարզապես խոսքեր չունեմ իրեն ասելու և անհամբեր սպասում եմ իր զանգին»:
Այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը կապված է Անահիտ Սիմոնյան-Անի Քոչար նախկին տարաձայնությունների հետ` երգչուհին պատասխանեց.
«Այո, որովհետև մեր հարսանիքի հաջորդ օրը նա գողացել է իմ և Հայկոյի հարսանյաց նկարը և գրել շատ տհաճ մի նյութ` կապված Հայկոյի նախկին ամուսնության հետ: Դրանից հետո նա Հայկոյի կողմից իրեն հասանելիք ձևով պատասխան ստացավ: Բայց, շարունակելով նման ձևով, նա չի էլ պատկերացնում, թե ինչ հետևանքներով կարող է վերջանալ այս ամենը»:
Հիշեցնենք նաև, որ Անահիտ Սիմոնյանն ու Անի Քոչարը ևս մեկ տարաձայնություն են ունեցել Անի Քոչարի ամսագրի «Ինտելեկտուալ հարցաթերթիկ» խորագրի պատճառով:Անահիտ Սիմոնյանը լրացնելով այն, չէր պատասխանել, թե որ աշխարհամարտի ժամանակ է տեղի ունեցել Հայոց եղեռնը: Թեև լրացված հարցաթերթիկը տպագրվել էր ամսագրում, որոշ ժամանակ անց այն տեղ էր գտել նաև Անի Քոչարի կայքում, ինչն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, և շատ օգտատերեր քննարկման էին դրել Անահիտ Սիմոնյանի ինտելեկտը:
Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Անի Քոչարի լուսանկարը և մակագրել այն.
«Գեղեցկուհի, քեզ նույնիսկ ֆոտոշոփը չի փրկի»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան