▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր «ռազբորկա» Արմավիր մարզում. Շախտի Ռուբոն ընդդեմ ՄԱՊ-ի Ալիկի

Criminal.am-ը գրում է, որ իրենց տեղեկություններով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ու Արմավիրի երկարակյաց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ «Շախտի Ռուբոն», մի քանի օր է, ինչ փորձում են «տղայական» հարթության մեջ որոշ հարցեր պարզաբանել։

Խոսակցություններ կան այն մասին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի քաղաքապետը, ՄԱՊ-ի Ալիկից «աչոտ» է ուզում այն բանի համար, որ վերջինս նախ իր մասին հաճախակի է չարախոսում իշխանական էլիտայի մոտ, երկրորդ, որ ՄԱՊ-ի Ալիկը, իր յուրային խորհրդարանական ընկերների մոտ կարծիք է հնչեցրել, թե քաղաքապետը լուրջ «ախորժակներ» ունի Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

Ավելին, Շախտի Ռուբոն, ընդհանուր մի շրջապատում, որտեղ ներկա են եղել նաեւ ՄԱՊ-ի Ալիկի մարդկանցից, կոնկրետ հարց է հնչեցրել, թե ինչպես է ստացվում, որ երբ ինքը շատ կարեւոր մարդկանց (այստեղ խոսքը, հավանաբար, զինվորականների մասին է գնում, քանի որ քաղաքապետը հաճախ է զինվորականների հետ որսի միս վայելում) հետ որսի է գնում, այդ խոսակցությունները իր իսկ խոսքերով ասած «կոնկրետնի» դրվում են շրջանառության մեջ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее