▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր փոխարտգործնախարարը անհեթհեթ հայտարարություն է արել

ԱԳՆ-ում հերթական անգամ, հերթական անտաղանդ թթվի քարին՝ Կարեն Նազարյանին, նշանակել են փոխնախարարի պաշտոնում, ու հիմա էդ թթվի քարս աջուձախ հիմար-հիմար հայտարարություններ է անում:

Ուրեմն, էս խելոքը ԱԺ-ում հայտարարել է, որ թեև Հայաստանը դեմ էր քվեարկել Ղրիմի անջատման փաստի շուրջ ՌԴ-ի դեմ ընդունված բանաձևին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն ընդունում է Ղրիմի անջատումը...

Դե հատկանշականն էն է, որ էս խելքի արդը նաև աչքի էր ընկել մեկ այլ զավեշտով, երբ մի քանի րոպեի տարբերությամբ Արցախի հարցը անվանում է տեխնիկական, հետո էլ հայտարարում է, թե դա տեխնիկական հարց չէ...

Ուրեմն, էս խելոքին հրատապ պետք է բացատրել, որ եթե իրան թվում է, որ ինքը ահավոր շուստրի է ու դիվանագիտական հնարքներին տիրապետում է, ապա ինքը չարաչար սխալվում է, ու եթե պետք է նման հիմար ակնարկներով խնդիրներ ստեղծի (օրինակ՝ Ղրիմի մասով հայտարարությունը կարող է մի այլ կարգի դուր չգալ Ռուսաստանին), ապա ավելի լավ է ընդհանրապես ելույթներ չունենա, այլ սուսուփուս բավարարվի պոնչո Էդոյի կանտորում թուղթ սևացնելով ու մեկումեջ ֆուրշետների ու գործուղումների մեկնելով:

Ինչի՞ են ուրագները հայտնվում ԱԳՆ-ում...

 


Արմեն Հովսեփյան 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее