Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում 60-ամյա տղամարդ է սպանվել: Ըստ «Փաստիֆո»-ի` սպանվածը «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունիցհայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի