▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագծի իրականացման հետևանքով 400-ից ավելի մարդ գործազուրկ կդառնա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետեւանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, եւ գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաեւ գույքահարկի հավաքագրման հետ կապված: Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее