Հայտնի է դարձել, որ երեքշաբթի ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Университетная փողոցի 60 շենքում տեղի ունեցած գազի պայթյունից 5 տուժածներից երկուսը հայ են՝ 66-ամյա Սիլվա Մուրադյանն ու 47-ամյա Արմեն Պապոյանը:
Նշենք, որ պայթյունից տուժել է 2 հոգի. 4 հարկանի շենքի 3-րդ մուտքը ամբողջությամբ, 4-րդ մուտքը մասսամբ ավերվել են։ Վարկած կա, որ պայթունի պատճառը շենքի առաջին հարկում գտնվող խանութում կատարվող շինաշխատանքներն են եղել։ Նշենք, որ խանութը պատկանում է տեղի հայ գործարարի։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հարցաքննվում են խանութի սեփականատերը, նրա որդին և շինաշխատանքներ կատարող մասնագետը:
Տեսանյութը Asekose.am-ին տրամադրել են Վոլգոգրադի հայ բնակիչներից: