▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ և տեսանյութեր՝ Դերժավայի Արկադիի դստեր հարսանիքից

 


Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի կրտսեր դստեր՝ Սվետայի և Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովոյի հարսանիքը, որի ժամանակ ելույթ է ունեցել ռեփեր Տիմատին: Նշենք, որ ռեփերից բացի, սիրահար զույգին իրենց ելույթներով են շնորհավորել նաև հայ արտիստներ, որոնցից են Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Թաթան, Արման Հովհաննիսյանը և այլք, իսկ հարսանյաց հանդեսը վարել են Սամվել Գրիգորյանը և դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Այս մասին տեղեկանում ենք դերասան Կարեն Ասլանյանի Instagram-ի «story» հավելվածից, որտեղ հրապարակված են տեսանյութեր Սվետայի և Հովոյի հարսանյան արարողությունից:

Հիշեցնենք, որ զույգի պսակադարության կնքահայրը եղել է Սամվել Ալեքսանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее