▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև միջադեպից. 5 կասկածյալներից 2-ը քույրեր են

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեկտեմբերի 3–ին, ոստիկանություն օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նշված համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Տեղում պարզվել է, որ ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ի, 20-ամյա Ն. Հ.-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Մ. Հ.-ի, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ի և 20-ամյա Լ. Տ-ի միջև, որի ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Կայքի տեղեկություններով՝ բոլորը սովորում են Բրյուսովի անվան պետական համալսարանում և հրաժարվել են դատաբժշկի մոտ գնալուց:

 Իսկ մասնակիցներից 2-ը հարազատ քույրեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее