Նոյեմբերի 29-30 Երևանում կայացավ Harmony Meetup 3.0 միջոցառումը, որի շրջանակներում Fastex ընկերությունը Հայաստանում հյուրընկալել էր ավելի քան 300 գործարարների աշխարհի բոլոր անկյուններից:
Երկու օրերի ընթացքում Fastex թիմը ներկայացրեց ողջ էկոհամակարգը, որի բոլոր լուծումներն արդեն իսկ իրական են և շուտով նաև կիրառելի բիզնեսում:
Կարևոր է նշել, որ այսօր տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալն ու դրանք իրագործելը դարձել է բավականին բարդ, և անհրաժեշտ է զարգացման նոր տարբերակներով հանդես գալ:
Եվ Fastex էկոհամակարգը հնարավորություն է տալիս կառուցել ու զարգացնել բիզնեսը իր Fastex Chain բլոկչեյն հարթակում, աշխատել Fasttoken կրիպտոարժույթով, կատարել կրիպտո փոխանցումներ Fastex Exchange-ում, իրականացնել Ձեր էլեկտրոնային դրամապանակներից վճարումները Fastex Pay ծրագրային լուծման միջոցով, մուտք գործել վիրտուալ իրականություն Fastex Verse-ի հետ, և ստեղծել կամ ձեռք բերել NFT-ներ նոր սերնդի էլէկտրոնային առևտրի հարթակում՝ ftNFT marketplace-ում:
Էկոհամակարգի ցուցադրությունն ուղեկցվեց բլոկչեյնին նվիրված պանելային քննարկումներով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Մասնագետները խոսեցին այն մասին, թե ուր են շարժվում բլոկչեյնն ու Web 3-ը, և ինչու պետք է միանալ դրանց: Fastex-ում և Fastex-ի հետ ոչինչ բարդ չէ, այստեղ բոլորը կարող են միանալ և սովորել. ի վերջո էկոհամակարգի գերնպատակն է ուղորդել հասարակությանը դեպի նոր իրականություն:
Harmony Meetup 3.0-ն սկիզբ դրեց Web 3 ոլորտում հայկական ներկայացուցչության զարգացմանը: