«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հաճնի եկեղեցու օծումը բարեպատեհ առիթ է հանդիսացել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հարթի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած կոնֆլիկտը։
Մենք ժամանակին գրել էինք, որ Ծառուկյանը հրաժարվում է Աբովյանի եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը, չնայած նախապես նման պայմանավորվածություն է եղել, որ օծումից հետո այն հանձնվելու է Հայ առաքելական եկեղեցուն։ Հավանաբար, միայն քաղաքական հարթակում առաջացած խնդիրներից հետո է ԲՀԿ նախկին առաջնորդը որոշել քայլեր անել մյուս բոլոր կոնֆլիկտային օջախները մարելու ուղղությամբ եւ այդ պատճառով է որոշել եկեղեցին հանձնել Էջմիածնին՝ կաթողիկոսի բարեհաճությունն ստանալու համար։
Նման պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո էլ Գարեգին Բ-ն համաձայնել է օծել Նոր Հաճնի եկեղեցին։ Մեր տեղեկություններով, այժմ ընթանում են Աբովյանի եկեղեցու ընդունման-հանձնման աշխատանքները։
Հիշեցնենք նաեւ, որ ԲՀԿ նախկին առաջնորդը խոստացել էր 7 եկեղեցի կառուցել, Նոր Հաճնինը, ասում են, վեցերորդն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում