Դիտեք նաև՝
Մարիամ Մելիքյանն այսպես էր արձագանքել իր ամուսնու՝ թուրք լինելու մասին ինֆորմացիային. «Հոգնել եմ արդեն մարդկանց անհիմն խոսակցություններից, ապրեք ձեր կյանքով, ոչ թե անհիմն, սուտ լուրերով լցրեք մարդկանց ուղեղները: Իմ կյանքում հիմա այնքան լուսավոր ու գեղեցիկ շրջան է, որ ես պարզապես կարհամարհեմ չար ու տգետ մարդկանց»:
Փաստորեն ըստ Մարիամի այս ինֆորմացիան կեղծ է և ի դեպ, եթե ուշադիր լինեք, նա հանել է այս գրառումը ֆեյսբուքյան իր էջից: Ես որոշեցի ավելի փորփրեմ այս պատմությունը և նոր փաստեր գտնեմ: Սկսենք նրանից, որ ուսումնասիրեցի նրա ինտագրամյան էջը, որը եթե մինչ այս բաց էր, հիմա արդեն փակել է: Եթե չգիտեք, ապա ասեմ՝ շատ հեշտ է իմանալ թե լուսանկարները որտեղից էին տեղադրված, ջիպիեսը ցույց է տալիս, որ լուսանկարները Ստամբուլից են հրապարակված: Մարիամը կարող է խաբել, բայց տեխնիկան՝ ոչ: Հավանաբար նա սրա մասին չէր էլ մտածում: Փաստորեն Լոնդոնից ոչ մի հետք:
Սա դեռ վերջը չէ: Մարիամը էջում տեղադրել էր նաև նշանադրության մատանին, որը ինչ որ <<ATASAY>> բենդ էր: Որոշեցի ստուգել, թե որտեղի արտադրանք է և ինչ եք կարծում, ի՞նչ պարզվեց. այն արտադրվում է Թուրքիայում:
Հարց, այս անգամ ի՞նչ մեկնաբանություն է գրելու Մարիամը, հիմա էլ է ասելու, որ սուտ լուրերով ենք լցնում մարդկանց ուղեղները:
Աղբյուր`BlogNews