▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ազգային ավիափոխադրող՝ «Էյր Արմենիան» պատկանում է Դավիթ Հարությունյանի եղբորը. «Հրապարակ»

Մոտ 20 օր առաջ «Էյր Արմենիա» ընկերությունը քաղավիացիայի վարչությունից թույլտվություն է ստացել 6 ուղղություններով թռիչքներ իրականացնելու և, փաստորեն, ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել:

Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է քաղավիացիայի մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանը` հավաստիացնելով, որ սա ժամանակավոր թույլտվություն է, և առայժմ վաղ է պնդել, թե «Էյր Արմենիան» զբաղեցնելու է «Արմավիայի» տեղը: Սակայն, նկատի ունենալով, որ այդ 6 ուղղությունները՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա, առավել շահութաբեր թռիչքագծերն են, կարելի է ենթադրել, որ վերջերս տարածվող խոսակցություններն այն մասին, թե «Էյր Արմենիան», որը 2003-ից զբաղվում էր միայն բեռնափոխադրումներով, լինելու է մեր նոր ազգային ավիափոխադրողը, այնքան էլ անհիմն չեն:

Այս ընկերությունը կապվում է ԱԺ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր` Վահան Հարությունյանի անվան հետ: Մյուս կողմից, դեռեւս 2003 թվականից «Էյր Արմենիայի» շուրջ մութ խոսակցություններ էին պտտվում,  թե այն ստացել էր լուծարված «Հայկական ավիաուղիներ»  ընկերության գույքի, այդ թվում նաև օդանավերի վաճառքի իրավունքը, իսկ ինքնաթիռների գինն այն ժամանակ 4-8 մլն դոլար էր, եւ պետք է վճարեր «Ավիաուղիների» պարտքերն աշխատավարձերի  գծով, ինչը չի արել: Եթե այդպես է, ապա ո՞ւմ ենք վստահում  ազգային ավիափոխադրողի կարգավիճակը: Այս հարցերի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է «Էյր Արմենիայի» գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ: 

- Հնարավո՞ր է, որ Դուք զբաղեցնեք «Արմավիայի» տեղը եւ դառնաք ազգային ավիափոխադրող: 

- Չենք բացառում, որ «Էյր Արմենիան» դառնա ազգային ավիափոխադրող, բայց կլինենք, թե չենք լինի, կախված է կառավարությունից, նրանից, թե ինչ հետագա զարգացումներ տեղի կունենան ավիափոխադրումների ոլորտում:

 - Ճի՞շտ է, որ «Էյր Արմենիան» պատկանում է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին:

 - Վահան Հարությունյանն ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է: Մյուս 50 տոկոսը պատկանում է ինձ:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Մոտ 20 օր առաջ «Էյր Արմենիա» ընկերությունը քաղավիացիայի վարչությունից թույլտվություն է ստացել 6 ուղղություններով թռիչքներ իրականացնելու և, փաստորեն, ավիափոխադրող ընկերության կարգավիճակ է ստացել: Այս մասին երեկ «Հրապարակ»-ին հայտնել է քաղավիացիայի մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանը` հավաստիացնելով, որ սա ժամանակավոր թույլտվություն է, և առայժմ վաղ է պնդել, թե «Էյր Արմենիան» զբաղեցնելու է «Արմավիայի» տեղը: Սակայն, նկատի ունենալով, որ այդ 6 ուղղությունները՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա, առավել շահութաբեր թռիչքագծերն են, կարելի է ենթադրել, որ վերջերս տարածվող խոսակցություններն այն մասին, թե «Էյր Արմենիան», որը 2003-ից զբաղվում էր միայն բեռնափոխադրումներով, լինելու է մեր նոր ազգային ավիափոխադրողը, այնքան էլ անհիմն չեն: Այս ընկերությունը կապվում է ԱԺ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր` Վահան Հարությունյանի անվան հետ: Մյուս կողմից, դեռեւս 2003 թվականից «Էյր Արմենիայի» շուրջ մութ խոսակցություններ էին պտտվում,  թե այն ստացել էր լուծարված «Հայկական ավիաուղիներ»  ընկերության գույքի, այդ թվում նաև օդանավերի վաճառքի իրավունքը, իսկ ինքնաթիռների գինն այն ժամանակ 4-8 մլն դոլար էր, եւ պետք է վճարեր «Ավիաուղիների» պարտքերն աշխատավարձերի  գծով, ինչը չի արել: Եթե այդպես է, ապա ո՞ւմ ենք վստահում  ազգային ավիափոխադրողի կարգավիճակը: Այս հարցերի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է «Էյր Արմենիայի» գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ:
 - Հնարավո՞ր է, որ Դուք զբաղեցնեք «Արմավիայի» տեղը եւ դառնաք ազգային ավիափոխադրող:
 - Չենք բացառում, որ «Էյր Արմենիան» դառնա ազգային ավիափոխադրող, բայց կլինենք, թե չենք լինի, կախված է կառավարությունից, նրանից, թե ինչ հետագա զարգացումներ տեղի կունենան ավիափոխադրումների ոլորտում:
 - Ճի՞շտ է, որ «Էյր Արմենիան» պատկանում է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին:
 - Վահան Հարությունյանն ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է: Մյուս 50 տոկոսը պատկանում է ինձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее