▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր աղանդը կանանց պոռնկության է մղում՝ գաղտնի ինֆորմացիա կորզելու նպատակով

Հայաստանում նոր աղանդ է ի հայտ եկել, որի ներկայացուցիչները բացառապես կանայք են: Աղանդը կոչվում է  «արևաբուժություն»:  Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝  աղանդի ղեկավարը ներկայանում է Կիմա անունով:

Այս պահի դրությամբ  ներգրավված են  ավելի քան 30 կանայք:

 Մեր զրուցակցի խոսքով՝ աղանդի հավաքներին մասնակցելու համար հարկավոր է նախևառաջ «հյուրասիրվել»  Կիմայի պատրաստած թեյով, որը յուրահատուկ բաժակի մեջ է մատուցվում: Սակայն դեռևս պարզ չէ բաժակների պարունակությունը:

 Նոր աղանդը թուրքերի հետ  եղբայրություն է քարոզում՝ նշելով, որ նրանց հետ պետք է քույր ու եղբայրներ լինել:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրենք անմիջապես ֆինանսավորովում են Թուրքիայի կողմից»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Ըստ տեղեկությունների՝ նաև կանանց արտաամուսնական հարաբերություններ են քարոզում, սեռական ազատ հարաբերություններ՝ ինֆորմացիա  ստանալու նպատակով:

Ինչ վերաբերում է աղանդի անվանմանը, ապա այն այնպես է ընտրված, որ կասկած չհարուցի: Սակայն, Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝  եթե անգամ այն բուժման նպատակով լիներ, կրոնական թեմաներով քարոզներ չէին լինի:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее