«Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը տարածել էր հայտարարություն այն մասին, որ ՀՀ-ում հայտնվել է ևս մեկ նոր աղանդ, որը հակաքրիստոնեական է:
Այդ կազմակերպությունը հիմնական իր գործունեությունը իրականացնում է դպրոցներում` Երևանի և հարակից շրջանների:
Այդ կազմակերպության ղեկավարի անունը Աշոտ Աղաբաբյան է, որը կապ չունի համանուն պատգամավորի հետ:
Ով ներկայացվում է որպես «ԳՈՒՌՈՒ»:
ՄԵԼ-ը տեղեկացրել էր, որ այդ կառույցը հավաքներ է անցկացնում նաև Պռոշյան գյուղի դպրոցում, բացի այդ Եղվարդի դպրոցում, Երևանի դպրոցում:
Այդ կազմակերպությունը առաջին հայացքից թողնում է անմեղ կառույցի տպավորություն, սակայն ուսումնասիրելով իրենց քարոզչությունը, հասկանալի է դառնում, որ այդքան էլ անմեղ չեն, քանի այդ կառույցը հետևում է Ռերիխին:
Կա նաև Ռերիխյան շարժում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ sektoved.ru կայքում:
«Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը պայքարում է հանուն հայ ժողովրդի, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու և ոչ մի կառույց, անձ չի կարող կանգնեցնել ՄԵԼ-ի ազգապահպան գործունեությունը:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ