«Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև «Երևանի Նազարեթ եկեղեցի» անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում:
Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով՝ այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր:
Նոր աղանդ Հայաստանում՝ «Երևանի Նազարեթ եկեղեցի»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet