Դիտեք նաև՝
Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են մնալ Սոչիում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի առաջատարները:
Երեկ տեղի է ունեցել մրցութային երկրորդ օրը, որի արդյունքներով շարունակում են առաջատար մնալ մեր մասնակիցները:
Էռնա Միրզոյանը ստացել 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) և Ուզբեկստանի ներկայացուցչի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
Սյուզաննա Մելքոնյանը 4-րդ տեղում է՝ հայուհին երեկվա ելույթի համար 119 միավոր է ստացել (ընդհանուր՝ 237):
Նշենք, որ համացանցում մասնակիցների ելույթների տեսանյութերը դեռևս չեն հայտնվել: