Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը հայտարարել է, որ դատախազությունը ստացել է Կիպրոսի իրավապահ մարմիններից պատասխան, եւ որ այնտեղ որեւէ փաստաթղթի տակ վարչապետի ստորագրությունը չկա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում, ասել էր. «...խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության եւ համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։
Վարչապետի խորհրդական Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ու հայտարարել.
Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։
Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։
Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։
Եթե որեւէ մեկը կապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը գերմանացի գործարարին չի քցել, և այդ ամենը տեղի է ունեցել առանց Ծառուկյանի գիտության՝ ապա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի։